Այսօր: Չորեքշաբթի, 23 Հունիսի 2021թ.
Արագածավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.11.21 Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի ողջույնի խոսքը
Ողջունում  եմ Ձեզ  ՀՀ  Արագածոտնի  մարզի   Արագածավան  գյուղի  համացանցային   պաշտոնական  կայք  այցելելու  համար:Մեր  գյուղը  գտնվում  է  մարզի  հյուսիս - արևմտյան  մասում,  պատմական  Մասիս  և  Արագած  լեռների  արանքում: Սահմանակից  է  Թուրքիային:Հավատարիմ  մնալով  իմ սկզբունքներին`  պարտավորվում  եմ  գյուղապետարանի  աշխատանքները  կազմակերպել  բաց  և  թափանցիկ, որպիսի  յուրաքանչյուր  քաղաքացի  իրազեկ լինի  ընդունված  բոլոր  որոշումներին:  Համացանցի  միջոցով  դուք  ... Մանրամասն
21.05.21 Գաղափարների ընտրության ժողով

Արագածավան համայնքի հարգելի բնակիչներ՝

Սույն թվականի մայիսի 21-ին ժամը 15.00 Արագածավան համայնքի Բաղրամյան 71 հասցեում, կայացավ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Գաղափարների ընտրության ժողով ,որի ընթացքում քննարկվեցին  արևային մարտկոցների տեղադրման , ոռոգման համակարգերի կառուցապատման , լուսավորության անցկացման և այլ գաղափարներ։ Բարձրացվեցին  արևային մարտկոցների դրական և բացասական կողմերին վերաբերվող հարցեր ,որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ ։ Ելնելով Արագածավան համայնքի սոցիալ տնտեսական զարգացման շահերից՝ միտված համայնքին երկարատև օգուտ բերելու նպատակով առաջնահերթ գաղափար ընտրվեց արևային մարտկոցների ձեռքբերման գաղափրը։

10.05.21 ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ

Հայտնում ենք, որ գործարկվել է տեղական հարկերի վճարման համակարգը (https://pay.e-community.am), որը հնարավորություն է տալիս հարկատուներին կատարել անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը առցանց եղանակով:

07.05.21 ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արագածավան համայնքի ղեկավարի ժ/պ-ի  07․05․2021 թվականի թիվ 22 կարգադրությամբ 2021թ․ մայիսի 10 -ից ժամանակավորապես դադարեցվում է դրամական օգնությունների տրամադրումը  մինչև 2021 թվականի օգոստոսի 01-ը։ Նման բնույթի դիմումները համայնքային կայքով և առձեռն  չի ընդունվում մինչև 2021 թվականի օգոստոսի 01-ը։ Նշված  ժամանակահատվածում նման դիմումները կչեղարկվեն։

30.04.21 ԱՐՈՏԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՄԻՋԻՆԱՑՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՀՀ բնական կերհանդակների` արոտավայրերի և խոտհարքների կայուն կառավարմանն ուղղված ծրագրերի համակարգման հարթակի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ Ռազմավարական զարգացման գործակալություն ՀԿ-ի կողմից իրականացվող Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում ծրագրի շրջանակներում մշակվել է Արոտային ենթակառուցվածքների մոնիթորինգի, շահագործման ու սպասարկման կանոնները և միջինացված ծախսերը ներկայացնող ուղեցույցը:

Խնդրվում է ծանոթանալ կցված  ուղեցույցին հայտարարություններ բաժնում։

 

25.04.21 ԾԱՌԱՏՈՒՆԿ

«10 միլիոն ծառ» համապետական նախաձեռնության շրջանակում այսօր Արագածավան համայնքի վարչական տարածքում իրականացվեց  ծառատունկ , տնկվեց մոտ 450 տնկի,որին մասնակցեցին համայնքի դպրոցները , բնակչության ակտիվ մասը, համայնքապետարանի աշխատակիցները։

 

 

 

1 2 3 4 5 6 7


Բոլորը
Արագածավան
Արագածավանի մշակույթի տուն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Արագածավան,Բաղրամյան 71
(0249)95394
aragatsavan.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner