31.12.20
Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի ողջույնի խոսքը
|
Ողջունում եմ Ձեզ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի համացանցային պաշտոնական կայք այցելելու համար:Մեր գյուղը գտնվում է մարզի հյուսիս - արևմտյան մասում, պատմական Մասիս և Արագած լեռների արանքում: Սահմանակից է Թուրքիային:Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին` պարտավորվում եմ գյուղապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, որպիսի յուրաքանչյուր քաղաքացի իրազեկ լինի ընդունված բոլոր որոշումներին: Համացանցի միջոցով դուք ...
Մանրամասն |
|
20.11.20
ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԻՐԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
|
Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Արագածավան խոշորացված համայնքի ողջ բնակչությանը՝ դժվարին օրերին ցուցաբերած համախմբվածության, հանգանակությունների և աջակցության համար։Արագածավան, Արտենի, Գետափ և Լուսակն բնակավայրերի բնակիչներն ապացուցեցին, որ անհաղորդ չեն հայրենիքի կանչին։ Մեր քաջարի ու հայրենասեր զավակներն առաջին իսկ օրվանից մեկնեցին առաջնագիծ։Հետևելով ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի կոչին՝ զինվորագրվել և << Արագածոտնի արծիվներ>> կամավորական ջոկատի կազմում են ընդգրկված եղել նաև արագածավանցիներ, որոնք մարզպետի հրամանատարությամբ, առաջնագծի ամենաթեժ տեղում պատվով իրականացրել են հայրենիքի պաշտպանությունը։Պատերազմի օրերին ռազմաճակատի տարբեր տեղերում հայրենիքի պաշտպանության ...
Մանրամասն |
|
18.05.20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի համագյուղացիներ, հայտնում ենք Ձեզ , որ 2020թ. մայիս-հունիս ամիսներին ՞՞ ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ՞՞ ՓԲԸ-ի կողմից , երկաթգծի ամբողջ երկարությամբ, պետք է իրականացվեն գծահատվածների հարակից տարածքում բուսածածկույթը թունաքիմիկատով մշակելու աշխատանքներ: Խնդրում ենք Ձեզ անասուններին չարածածնեք երկաթգծի հարևանությամբ գտնվող տարածքներում ( անասուններին չարածացնենք երկաթգծից 200մ-ից ոչ պակաս հեռավորության վրա ), որտեղ բուսածածկույթը կմշակվի թունաքիմիկատով ավելի քան 20 օր, թունաքիմիկատով մշակված տարածքներում արգելվում է մարդկանց ներկայությունը, քանի որ կարող են լինել թունավորում :
|
|
14.05.20
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Արագածավան համայնքի ղեկավարի 14․05․2020 թվականի թիվ 16 կարգադրությամբ մայիսի 15 -ից ժամանակավորապես դադարեցվում է դրամական օգնությունների տրամադրումը մինչև 2020 թվականի երրորդ եռամսյակը։ Նման բնույթի դիմումները համայնքային կայքով և առձեռն չի ընդունվում մինչև երրորդ եռամսյակը։ Նշված ժամանակահատվածում նման դիմումները կչեղարկվեն։
|
|
06.04.20
Ինչպես առցանց եղանակով դիմել համայնքապետարան
|
Քաղաքացիների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարաններ բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես քաղաքացիները, համայնքային կայքերից օգտվելով, կարող են առցանց դիմել համայնքապետարան։ Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարան ներկայացնելու, ինչպես նաև դիմումի ընթացքին հետևելու կարգին ծանոթացե՛ք հետևյալ հոլովակի օգնությամբ։ Տեսանյութում մանրամասն ներկայացված է համայնքապետարաններին առնչվող ձեր հարցերը բարձրաձայնելու, դիմումներ, բողոքներ և առաջարկներ ներկայացնելու ամենաանվտանգ ճանապարհը։ Տեսահոլովակը զետեղված է հետևյալ հղմամբ:
|
|
08.01.20
Ջրօրհնեքը Արագածավանում
|
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ: 08.01.2020թ. Արագածավան համայնքում տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն հարգարժան Վահրամ Պապիկյանի խաչքավորությամբ,որտեղ ներկա էին համայնքի բնակիչները: Տեր Հայկ Սահակյանը օրհնեց ջուրը և արարողությունից հետո Սրբալույս Մյուռոնով սրբագործված ու շնորհազարդված ջուրը բաժանվեց բնակիչներին, հոգու և մարմնի նորոգության համար:
|
|
1 2 3 4 5 6 |