Այսօր: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2020թ.
Արագածավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.20 Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի ողջույնի խոսքը
Ողջունում  եմ Ձեզ  ՀՀ  Արագածոտնի  մարզի   Արագածավան  գյուղի  համացանցային   պաշտոնական  կայք  այցելելու  համար:Մեր  գյուղը  գտնվում  է  մարզի  հյուսիս - արևմտյան  մասում,  պատմական  Մասիս  և  Արագած  լեռների  արանքում: Սահմանակից  է  Թուրքիային:Հավատարիմ  մնալով  իմ սկզբունքներին`  պարտավորվում  եմ  գյուղապետարանի  աշխատանքները  կազմակերպել  բաց  և  թափանցիկ, որպիսի  յուրաքանչյուր  քաղաքացի  իրազեկ լինի  ընդունված  բոլոր  որոշումներին:  Համացանցի  միջոցով  դուք  ... Մանրամասն
18.05.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի համագյուղացիներ, հայտնում ենք Ձեզ , որ 2020թ. մայիս-հունիս ամիսներին  ՞՞ ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ՞՞ ՓԲԸ-ի կողմից , երկաթգծի ամբողջ  երկարությամբ,  պետք է իրականացվեն գծահատվածների հարակից տարածքում  բուսածածկույթը թունաքիմիկատով մշակելու աշխատանքներ:

Խնդրում ենք Ձեզ անասուններին չարածածնեք երկաթգծի հարևանությամբ  գտնվող տարածքներում ( անասուններին չարածացնենք երկաթգծից  200մ-ից  ոչ պակաս  հեռավորության վրա ), որտեղ բուսածածկույթը կմշակվի թունաքիմիկատով ավելի քան 20 օր, թունաքիմիկատով մշակված տարածքներում արգելվում է մարդկանց ներկայությունը, քանի որ կարող են լինել թունավորում :

14.05.20 ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Արագածավան համայնքի ղեկավարի 14․05․2020 թվականի թիվ 16 կարգադրությամբ  մայիսի 15 -ից ժամանակավորապես դադարեցվում է դրամական օգնությունների տրամադրումը  մինչև 2020 թվականի երրորդ եռամսյակը։ Նման բնույթի դիմումները համայնքային կայքով և առձեռն  չի ընդունվում մինչև երրորդ եռամսյակը։ Նշված  ժամանակահատվածում նման դիմումները կչեղարկվեն։

06.04.20 Ինչպես առցանց եղանակով դիմել համայնքապետարան

Քաղաքացիների կողմից առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում նրանց այցը համայնքապետարաններ բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես քաղաքացիները, համայնքային կայքերից օգտվելով, կարող են առցանց դիմել համայնքապետարան։
Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարան ներկայացնելու, ինչպես նաև դիմումի ընթացքին հետևելու կարգին ծանոթացե՛ք հետևյալ հոլովակի օգնությամբ։ Տեսանյութում մանրամասն ներկայացված է համայնքապետարաններին առնչվող ձեր հարցերը բարձրաձայնելու, դիմումներ, բողոքներ և առաջարկներ ներկայացնելու ամենաանվտանգ ճանապարհը։
Տեսահոլովակը զետեղված է հետևյալ հղմամբ:

08.01.20 Ջրօրհնեքը Արագածավանում

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՄԵԶ ԵՎ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ:

08.01.2020թ. Արագածավան համայնքում տեղի ունեցավ Ջրօրհնեքի արարողություն հարգարժան Վահրամ Պապիկյանի խաչքավորությամբ,որտեղ ներկա էին  համայնքի բնակիչները: Տեր Հայկ Սահակյանը օրհնեց ջուրը և արարողությունից հետո Սրբալույս Մյուռոնով սրբագործված ու շնորհազարդված ջուրը բաժանվեց բնակիչներին, հոգու և մարմնի նորոգության  համար:

23.03.19 ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Մարտի 23 -ին Արագածավան համայնքի բոլոր բնակավայրերում  անցկացվեց համահայկական շաբաթօրյակ ։ Մաքրվեցին  փողոցները, բակերը,  հանրապետական ճանապարհը։ Շաբաթօրյակին մասնակցեցին  հիմնարկությունների աշխատակիցները, աշակերտները, համայնքի  բնակչությունը ։ Աշխատեց 10 միավոր տեխնիկա՝ տրակտորներ, բարձիչներ, ինքնաթափ բեռնատարներ։Գործընթացը կլինի շարունակական  համայնքը մշտապես մաքուր պահելու համար։

1 2 3 4 5 6


Բոլորը
Արագածավան
Արագածավանի մշակույթի տուն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Արագածավան,Բաղրամյան 71

(0249)95394

aragatsavan.hamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner