Այսօր: Չորեքշաբթի, 22 Մարտի 2023թ.
Արագածավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.12.22 Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանի ողջույնի խոսքը
Ողջունում  եմ Ձեզ  ՀՀ  Արագածոտնի  մարզի   Արագածավան  գյուղի  համացանցային   պաշտոնական  կայք  այցելելու  համար:Մեր  գյուղը  գտնվում  է  մարզի  հյուսիս - արևմտյան  մասում,  պատմական  Մասիս  և  Արագած  լեռների  արանքում: Սահմանակից  է  Թուրքիային:Հավատարիմ  մնալով  իմ սկզբունքներին`  պարտավորվում  եմ  գյուղապետարանի  աշխատանքները  կազմակերպել  բաց  և  թափանցիկ, որպիսի  յուրաքանչյուր  քաղաքացի  իրազեկ լինի  ընդունված  բոլոր  որոշումներին:  Համացանցի  միջոցով  դուք  ... Մանրամասն
30.04.22 Համապետական շաբաթօրյակ

2022 թ. ապրիլի 30-ին հայտարարված համապետական շաբաթօրյակին մասնակցեց Արագածավան համայնքը ։ "Մաքուր համայնք " կարգախոսով համայնքի բնակչությունը , դպրեցները, ՀՈԱԿ -ները, համայնքապետարանը և այլ կառույցներ մասնակցեցին շաբաթօրյակին։ Մաքրվեցին համայնքի գրեթե բոլոր փողոցները, բազմաբնակարան շենքերի բակերը, դպրոցների , մանկապարտեզների տարածքները։ Իրականացվեց նաև ծառատնկման աշխատանքներ, տնկվեց 300 դեկորատիվ ծառեր դպրոցների և Արտենի բնակավայրի մշակույթի տան տարածքում։ Տեխնիկաների միջոցով հարթվեցին և կարգի բերվեցին որոշ փողոցներ, հավաքված աղբը տեսակավորվեց և թափվեց նախատեսված աղբավայրերում։

12.11.21 Անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգ վերաբերյալ

Արագածավան համայնքի հարգելի բնակիչներ՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի էլեկտրոնային համակարգի (https://pay.e-community.am) օգտագործման մասին պատրաստվել է տեղեկատվական հոլովակ (https://www.youtube.com/watch?v=2B8AYQtE-So&t=1s):

Տեղեկացնում ենք նաև, որ ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց պատկանող շարժական և անշարժ գույքի դիմաց հարկային պարտավորությունները կարող են կատարել նաև հանրապետությունում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների, տերմինալների և նրանց էլեկտրոնային դրամապանակների միջոցով։

23.09.21 Բարեգործություն

Արագածավանի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում ՛՛ՇՈՂԻԿ ՛՛ հայկական բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ ամուսիններ Մայքլ և Շողեր Հարիսոնների կողմից Արագածավան համայնքի բնակիչ ՝ Գևորգ Սամվելի Սողոմոնյանի բազմազավակ ընտանիքին տնամերձ հողամաս գնելու համար 500․000դրամ գումար, որպես բարեգործություն։

21.05.21 Գաղափարների ընտրության ժողով

Արագածավան համայնքի հարգելի բնակիչներ՝

Սույն թվականի մայիսի 21-ին ժամը 15.00 Արագածավան համայնքի Բաղրամյան 71 հասցեում, կայացավ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի Բաղադրիչ 2-ին մասնակցության Գաղափարների ընտրության ժողով ,որի ընթացքում քննարկվեցին  արևային մարտկոցների տեղադրման , ոռոգման համակարգերի կառուցապատման , լուսավորության անցկացման և այլ գաղափարներ։ Բարձրացվեցին  արևային մարտկոցների դրական և բացասական կողմերին վերաբերվող հարցեր ,որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ ։ Ելնելով Արագածավան համայնքի սոցիալ տնտեսական զարգացման շահերից՝ միտված համայնքին երկարատև օգուտ բերելու նպատակով առաջնահերթ գաղափար ընտրվեց արևային մարտկոցների ձեռքբերման գաղափրը։

10.05.21 ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ

Հայտնում ենք, որ գործարկվել է տեղական հարկերի վճարման համակարգը (https://pay.e-community.am), որը հնարավորություն է տալիս հարկատուներին կատարել անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը առցանց եղանակով:

1 2 3 4 5 6 7 8


Բոլորը
Արագածավան
Արագածավանի մշակույթի տուն
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Արագածավան,Բաղրամյան 71
(0249)95394
aragatsavan.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner