Այսօր: Շաբաթ, 16 Նոյեմբերի 2019թ.
Արագածավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 130
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշումներ N 32
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Արագածավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Արագածավան, (0249)95394, aragatsavan.aragatsotn@mta.gov

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2017 թվականի N 32

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 30-ԻՆ ԵՎ ՀՈՒԼԻՍԻ 6-ԻՆ ԿԱՐԿՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՀՈՂԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Արագածավան  համայնքի  ղեկավարի  30. 06. 2017 թ.  թիվ 91  որոշումով  կարկուտի  պատճառած  վնասի  չափը  ճշտելու համար  կազմված   հանձնաժողովի  ակտով   արձանագրվել  է,  որ  2017 թ. հունիսի  30 -ին  և հուլիսի 6 -ին  Արագածավան  համայնքում  սաստիկ  կարկուտի հետևանքով    տուժել  է  մոտ 810 հա հողատարածք /  պտղատու  այգիներ,  հացահատիկ,  բանջար - բոստանային  կուլտուրաներ /  և  վնասի  չափը  կազմում  է  40 - 100 % ,  որի  պատճառով  հողի  սեփականատերերը  հայտնվել  են  ֆինանսական  դժվար  կացության  մեջ :

   Ելնելով  վերոգրյալից  և ղեկավարվելով << Հայաստանի  Հանրապետության  բյուջետային  համակարգի  մասին>>  ՀՀ  օրենքի 19 -րդ հոդվածի  3 -րդ  կետով   Արագածավան  համայնքի  ավագանին  ո  ր  ո  շ  ե  ց`

1.Առաջարկություն  ներկայացնել  ՀՀ  Արագածոտնի  մարզպետին`  միջնորդելու  ՀՀ  կառավարությանը փոխհատուցելու  Արագածավան  համայնքում  2017 թ.  հունիսի 30 -ին և  հուլիսի 6 -ին   սաստիկ  կարկուտից տուժած  808.491 հա   պտղատու  այգու, 368.9 հա հացահատիկի / գարի, ցորեն, եգիպտացորեն /,119.83 հա  բանջար - բոստանային  կուլտուրաների /ձմերուկ,  խառը  մշակաբույսեր /, 8.77 հա նորատունկ  այգու,  132 հա  խաղողի  այգու, 4 գլուխ  խոշոր  եղջերավոր  անասունի   սեփականատերերի    ընթացիկ  տարվա  հողի  հարկը,  ոռոգման  ջրի  վարձավճարներ  իսկ անկած անասունների  համար` ֆինանսական  փոխհատուցում:

2. Որշմանը  կից   Արագածոտնի  մարզպետին  ներկայացնել  Արագածավան  համայնքի  ղեկավարի  30.06.2017 թ.  թիվ 91  որոշմամբ  ստեղծված  հանձնաժողովի  կողմից  կազմված  ակտը :


Կողմ -9

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner