Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ. Արագածավան, (0249)95394, aragatsavan.hamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021թվականի N 466

ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՁԱԿԱԼԻ ԺԱՌԱՆԳԻ ՀԵՏ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Հիմք ընդունելով քաղաքացի Շուշանիկ Արարատի Մանուկյանի դիմումը՝ իր հանգուցյալ ամուսին Մանուկ Հակոբի Մանուկյանի կողմից վարձակալած հողի պայմանագիրը շարունակելու մասին և նոտարի կողմից 29․06․2021թ․ վավերացրած, ըստ սեղանամատյանի թիվ 1249 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, ղեկավարվելով   << Տեղական  ինքնակառավարման մասին>  ՀՀ օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 619 հոդվածի 2-րդ կետով, ո ր ո շ ու մ եմ՝

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի Գետափ գյուղի բնակիչ՝ հանգուցյալ՝ Մանուկ Հակոբի Մանուկյանի և  նախկին Գետափի համայնքապետարանի միջև  17․12․2004 թ․ կնքված 02-033-0124-0009 կադաստրային ծածկագրով 5․9 հա  գյուղատնտեսական նշանակության 4-րդ կագի անջրդի վարելահողի  վարձակալության պայմանագիրը  շարունակել նրա ժառանգ Շուշանիկ Արարատի Մանուկյանի հետ՝ առանց պայմանագրի պայմանների փոփոխության։

2․ Ժառանգ՝ Շաւշանիկ Արարատի Մանուկյանի հետ կնքել համաձայնագիր՝ վարձակալության պայմանագիրը շարունակելու վերաբերյալ։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
գ.Արագածավան