Այսօր: Երկուշաբթի, 27 Սեպտեմբերի 2021թ.
Արագածավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 46
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 46


Զեկ. ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ

<<ԱՐԱԳԱԾ-ՊԵՌԼԻՏ>> ԲԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՊԵՌԼԻՏ ՀԱՆՔԱՔԱՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐՏԱՆԵՏՎԱԾ ՓՈՇՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համայնքի ղեկավարը  ներկայացրեց, որ <<Արագած-Պեռլիտ>> ԲԲԸ-ի կողմից  պեռլիտ հանքաքարի վերամշակման  ընթացքում մթնոլորտ արտանետած փոշու քանակությունը  խիստ մտահոգիչ է, որի պատճառով  բնակիչների կողմից կա  իրավացի դժգոհություններ և մտահոգություններ։Առաջարկեց հարցը քննարկել և գտնել համապատասխան լուծում։

Համայնքի ավագանին տեղին համարելով համայնքի ղեկավարի առաջադրած՝  բնակիչներին անհանգստություն պատճառող,  մթնոլորտ արտանետվող պեռլիտի փոշու քանակության հարցը, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ  օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ կետով, 51-րդ հոդվածով ո ր ո շ ու մ է՝

ընդունել ուղերձ և դիմել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարի պաշտոնակատար պարոն՝ Ս․ Պապիկյանին, Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար պարոն՝ Ռ․ Պետրոսյանին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ պարոն՝ Դ․ Գևորգյանին միջամտելու  Արագածավան համայնքի վարչական տարածքում գտնվող <<Արագած-Պեռլիտ>> ԲԲԸ-ի կողմից պեռլիտ հանքաքարի վերամշակման արդյունքում մթնոլորտ արտանետված փոշու քանակությունը  թույլատրելիության  սահմանում  պահելու համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՆԴՐԱՆԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ԳԱՐԱՔՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, գ.Արագածավան,Բաղրամյան 71
(0249)95394
aragatsavan.hamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner