ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ
ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԳՅՈՒՂ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզիԱրագածավան գյուղը գտնվում է հանրապետության արևմտյան մասում, ծովի մակերևույթից 1300մ բարձրության վրա` Թալին քաղաքից 21 կմ հարավ –արևմուտք :
Հեռավորությունը մայրաքաղաքից 95կմ է, Աշտարակից` 75 կմ : Տարեկան միջին ջերմությունը 10,6 աստիճան ցելսուս է: Քամիների գերակշռող ուղղությունը արևմուտքից է, միջին արագությունը` 4,9 մ/ վրկ: Մթնոլորտային տեղումների միջին քանակը 2890 մմ է :
Արագածավանի մասին առաջին տեղեկությունը հիշատակվում է դեռևս 1873 թվականից : Այդ ժամանակ գյուղում ապրել է 95 մարդ :
Արագածավան գյուղը հիմնադրվել է 1902 թվականին : Գյուղի միջով է անցնում Երևան–Գյումրի երկաթուղային գիծը, ինչպես նաև` Երևան–Արմավիր–Գյումրի ավտոմայրուղին :
Գյուղի հյուսիսային մասում գտնվում է Արտենի լեռը` 2047 մբարձրությամբ : Այս լեռան Սատանի դար, Արեգունի և Հարավային բլուրները եղել են ամենահին քարեդարյան կայանները : Արտենի լեռը հին Հայաստանի յոթ սրբազան որսատեղիներից մեկն էր : Արտենին եղել է Արա Գեղեցիկի տենչանքի տեղին : Հայոց արքան ելնում էր այսլեռան վրա և ընկնում հաճելի տենչանքի մեջ : Այդ իսկ պատճառով լեռն սկզբում կոչվում էր Արայի տենչի տեղի, հետո Արտենչի տեղիև վերջում` Արտենի :
Գյուղում նախկինում գործել ենոսկրալյուրի գործարանը և խաղողի այգիների բազայի վրա հիմնված Արագածի գինու կոմբինատը :
Գյուղը արևմտյան մասով 8 կմ սահմանակից է Թուրքիային, որը բաժանվում է Ախուրյան գետով : Սահմանային ուղեկալի ներսում գտնվում է վեցերորդդարում կառուցված իր նախատիպը չունեցող վեց խորան եկեղեցին :
Բնակլիմայական պայմանները բարենպաստ են առվույտի, ցորենի, գարու, հատկապես պտղատու այգիների համար :
Հողատարածքները հիմնականում ոռոգվում ենինքնահոս կերպով , մասնակիորեն` խորքային հորերից :
Արագածավանումձմեռըմեղմ է, ամառը` շոգ ու հիմնականում երաշտ :
ԱՐՏԵՆԻ ԳՅՈՒՂ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենի գյուղը գտնվում է հանրապետության արևմտյան մասում, ծովի մակերևույթից 1200մ. բարձրության վրա: Հեռավորությունը՝ Երևանից 85կմ. , Աշտարակից 65կմ. ,Թալինից 18կմ.: Տարեկան միջին ջերմությունը 10 ,6օ է: Քամիների գերակշռող ուղղությունը արևմուտքից է, միջին արագությունը՝ 2,9 մ /վրկ.: Մթնոլորտային տեղումների տարեկան միջին քանակը 2890մմ. է : Արտենի գյուղը հիմնադրվել է 1952թ-ին : Կլիմայական պայմանները Արտենի գյուղում բնութագրվում են ոչ շատ խիստ ցրտով: Օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը -210 C է, չնայած լինում են տարիներ, երբ ձմեռները լինում են երկարատև և խստաշունչ: Ամռան վերջին երկու ամիսներին շատ շօգ է լինում /350-400/: Գյուղի միջով է անցնում Երևան–Գյումրի երկաթուղային գիծը, ինչպես նաև Երևան-Արմավիր-Գյումրի ավտոմայրուղին:
ՆախկինումունեցելէԲաղութլի, Բողութլու, Բուղուտլուանվանումները։Արտենիէվերանվանվել 1950թվականի օգոստոսի 31-ին։Գյուղից 2.5 կմհյուսիս-արևելքգտնվումէ Արտինլեռը, որտեղհայտնաբերվելենհինքարեդարիբնակավայրեր, գործիքներևզենքեր։ Այս լեռան Սատանի դար, Արեգունի և Հարավային բլուրները եղել են ամենահին քարեդարյան կայանները: Արտենի լեռը հին Հայաստանի յոթ սրբազան որսատեղիներից մեկն էր:
ԳԵՏԱՓ ԳՅՈՒՂ
Գետափ գյուղը հիմնադրվել է 1918 թվականին:
Գյուղի բնակիչները գաղթել են Մուշից, Ախլաթից, Ալաշկերտից, Կարսի մարզի Տիգոր, Լալոյի Մավրակ, Ալամ և Ծբնի գյուղերից, բնակություն հաստատել լքված բնակավայրում և շենացրել այն:
Գետափ գյուղը գտնվում է Երևան-Այրում երկաթուղու 100-րդ կմ-ի, Արմավիր-Գյումրի ավտոմայրուղու 50-րդ կմ-ի վրա, մարզկենտրոն Աշտարակ քաղաքից 70 կմ դեպի արևմուտք, ծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա, Ախուրյան գետի ձախ ափին:
Գետափ համայնքի վարչական տարածքը կազմում է 2037.8 հա, սահմանակից է Թլիկ, Հակո, Արագածավան համայնքներին, արևմուտքից՝ Թուրքիային:
Համայնքը ընդգրկած է ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում:
ԼՈՒՍԱԿՆ ԳՅՈՒՂ
Լուսակն գյուղը գտնվում է Արագած լեռան ստորոտում, մարզկենտրոն Աշտարակից հարավ-արևմուտք 61կմ, Երևան քաղաքից 83կմ հեռավորության վրա:Ծովի մակարդակից գտնվում է 1150մ բարձրության վրա: Գյուղը հիմնադրվել է 1983թ.: Նախկինում ունեցել է 3-րդ Սովխոզ անվանումը: Լուսակն է վերանվանվել 1993թ.: Բնակչությունը հիմնականում տեղացիներ են, կան նաև եզդիներ:Կլիմայական պայմանները Լուսակն գյուղում բնութագրվում են ոչ շատ խիստ ցրտով:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1. Արտենի - 8կմ
2. Գետափ - 7կմ
3. Լուսակն - 14կմ
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները (հազ. դրամ)
Ֆոնդային բյուջեի ծախսեր (հազ. դրամ)
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
.
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆ ՄԱՐԶԻ ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավանի համայնքապետարանի աշխատակազմը (այuուհետ` Աշխատակազմ) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որի միջոցով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավան գյուղական համայնքի (այսուհետ` համայնք) ղեկավարը և օրենքով ու համայնքի ավագանու (այuուհետ` ավագանի) կանոնակարգով նախատեսված դեպքերում նաև ավագանին կազմակերպում են իրենց գործունեությունը:
2. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է համայնքային ծառայողների, ինչպես նաև անձնակազմի լիազորությունների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց միջոցով:
Աշխատակազմում իրականացվում է համայնքային ծառայություն, որը կարգավորվում է «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
3. Ավագանին և համայնքի ղեկավարն Աշխատակազմի միջոցով համայնքում իրականացնում են օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված սեփական և պետության կողմից պատվիրակված լիազորությունները, համակարգում համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց համապատասխան տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները:
4. Աշխատակազմը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ:
5. Աշխատակազմի լիազորությունները սահմանվում են օրենքներով, այլ իրավական ակտերով, այդ թվում` ավագանու որոշումներով, համայնքի ղեկավարի որոշումներով ու կարգադրություններով, ինչպես նաև սույն կանոնադրությամբ:
6. Աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, սույն կանոնադրության հիման վրա:
7. Աշխատակազմն իր իրավասության սահմաններում կարող է համայնքի անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող
8. Աշխատակազմը կարող է կազմված լինել կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից:
9. Աշխատակազմի նպատակն ու խնդիրը համայնքի ղեկավարի և ավագանու` Հայաuտանի Հանրապետության oրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպեu նաև քաղաքացիական իրավահարաբերություններին համայնքի ղեկավարի մաuնակցության ապահովումն է:
10. Աշխատակազմի պարտավորությունների համար պատաuխանատվություն է կրում համայնքը:
11. Աշխատակազմն ունի Հայաuտանի Հանրապետության կամ համայնքի զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, այլ անհատականացման միջոցներ:
12. Աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
13. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող են գանձվել պետական և տեղական տուրքեր, տեղական վճարներ` oրենքով uահմանված չափով և կարգով:
14. Աշխատակազմն իր ֆինանuական գործառնություններն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով:
15. Աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով ենթակա է հաշվառման պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման կողմից:
16. Աշխատակազմի լրիվ անվանումն է` «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ:
17. Աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաuտանի Հանրապետության Արագածոտնի մարզ, գյուղ Արագածավան, Բաղրամյան փողոց, շենք 71:
2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
18. Աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը` oրենքով, այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների uահմաններում:
19. Համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է Աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով:
20. Համայնքի ղեկավարը`
1) աշխատակազմի (այդ թվում առանձնացված ստորաբաժանումների) և բյուջետային հիմնարկների կանոնադրությունների, կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագծերը և դրանցում առաջարկվող փոփոխությունները ներկայացնում է ավագանու հաստատմանը
2) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններում, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
3) օրենքով նախատեսված դեպքերում շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճաններ, զրկում է դասային աստիճաններից.
4) ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:
5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
21. Վարչական ղեկավարը`
21. Վարչականղեկավարը՝
1) բնակավայրիտարածքումգործումէհամայնքիղեկավարիանունից.
2) հետևումէբնակավայրիտարածքումմատուցվողհանրայինծառայությունների
իրականացմանըևայդմասինտեղեկություններէներկայացնումհամայնքիղեկավարին.
3) կազմակերպումէիրբնակավայրումավագանուանդամիկողմիցբնակիչների
ընդունելությունները.
4) բնակավայրիբնակիչներին, հասարակությաններկայացուցիչներինիրազեկումէ
տեղականինքնակառավարմանմարմիններիգործունեությանմասինևկազմակերպում
վերջիններիսմասնակցությամբմիջոցառումներ՝սահմանվածիրավականակտերով, ինչպեսնաև
ավագանուընդունած՝համայնքումտեղականինքնակառավարմանըբնակիչներիմասնակցության
կարգըհաստատելումասինորոշմամբ.
5) համայնքիավագանուսահմանածկարգինհամապատասխան՝անցկացնումէ
բնակավայրինվերաբերողհարցերիհանրայինլսումներկամքննարկումներևարդյունքների
մասինտեղեկություններէներկայացնումհամայնքիղեկավարին.
6) առաջարկություններէներկայացնումավագանունիստերիօրակարգիևքննարկվող
հարցերիվերաբերյալ.
7) մասնակցումէհամայնքիավագանունիստերին.
8) պատասխանատվությունէկրումվարչականղեկավարինստավայրինհատկացված՝
Աշխատակազմինամրացված, գույքիպահպանությանհամար.
9) առաջարկությունէներկայացնումհամայնքիղեկավարին՝բնակավայրումգտնվող
համայնքայինհիմնարկներիևկազմակերպություններիղեկավարներինպաշտոնինշանակելուև
պաշտոնիցազատելուվերաբերյալ.
10) առաջարկությունէներկայացնումհամայնքիղեկավարին՝բնակավայրումգտնվող,
համայնքիսեփականությունհանդիսացողգույքըօտարելուկամօգտագործմանտրամադրելու
վերաբերյալ.
11) համայնքիղեկավարիկողմիցլիազորվածլինելուդեպքումհամայնքիղեկավարի
անունիցտալիսէբնակավայրումքաղաքացիականհոգեհանգստի (հրաժեշտի)
ծիսակատարությանծառայություններիրականացնելուևմատուցելութույլտվություն.
12) համայնքիղեկավարիհանձնարարությամբիրականացնումէայլգործառույթներ:
22. Համայնքի ղեկավարը պատասխանատու է վարչական ղեկավարի գործունեության համար :
23. Համայնքի ղեկավարի տեղակալը`
1) համակարգում է համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատանքները` համայնքի ղեկավարի կողմից իրեն հանձնարարված բնագավառներում.
2) Աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատաuխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` Աշխատակազմին (մասնագետներին, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին) տրվող կոնկրետ հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահuկողություն.
3) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է ավագանու և համայնքի ղեկավարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
4) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում Աշխատակազմի (մասնագետների, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների), ինչպես նաև համայնքի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների մաuնագիտական ուuումնաuիրությունները և աշխատանքների ընթացքի oպերատիվ վերլուծությունը.
5) իր լիազորությունների uահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
6) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատաuխան զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքները.
7) պարբերաբար համայնքի ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մաuին.
8) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահuկողությունն ու արդյունքների մաuին տեղեկացնում համայնքի ղեկավարին.
9) համայնքի ղեկավարին և Աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ վերջիններիս իրավաuությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
10) համայնքի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
24. Համայնքի ղեկավարի տեղակալը փոխարինում է համայնքի ղեկավարին վերջինիս բացակայության ժամանակ:
25. Համայնքի ղեկավարի տեղակալին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համայնքի ղեկավարը:
29. Ավագանին`
1) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների իրականացման նկատմամբ.
2) որոշում է Աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
3) հաuտատում է Աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, հաստիքացուցակը և աշխատակիցների թվաքանակը:
4) սահմանում է համայնքի ղեկավարի, նրա տեղակալի, խորհրդականի, օգնականի, մամուլի քարտուղարի, Աշխատակազմի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը:
5) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.
6) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը.
7) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.
8) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների և օտարման գների չափերը և պայմանները, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գները.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ:
30. Աշխատակազմի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է Աշխատակազմի քարտուղարը:
31. Աշխատակազմի քարտուղարը`
1) օրենքով, այլ իրավական ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
2) իր իրավաuության շրջանակում իրականացնում է Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատանքների համակարգումը.
3) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի և ավագանու որոշումների կատարման, ինչպես նաև աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ:
4) մշակում և համայնքի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմի աշխատանքային տարեկան և եռամսյակային ծրագրերը, վերահսկողություն է իրականացնում դրանց կատարման նկատմամբ, արդյունքների մասին զեկուցում է համայնքի ղեկավարին.
5) ապահովում է համայնքի բյուջետային միջոցներից ծախսերի կատարումը.
6) կազմակերպում է համայնքի քաղաքացիների ընդունելությունը, նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների սահմանված կարգով քննարկումը, ինչպես նաև Աշխատակազմի գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
7) համայնքի ղեկավարի հաuտատմանն է ներկայացնում Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանuական հաշվետվություններ կազմելն ու ներկայացնելը, ինչպեu նաև Աշխատակազմի տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանuական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում uտուգումների արդյունքում հայտնաբերված ֆինանuական խախտումների վերացման համար.
8) համայնքի ղեկավարի uտորագրությանն է ներկայացնում համայնքի ղեկավարի որոշումների և կարգադրությունների նախագծերը.
9) ապահովում է Աշխատակազմում համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան` անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
10) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում Աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոններում, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
11) օրենքով սահմանված դեպքերում շնորհում է Հայաստանի Հանրապետության համայնքային ծառայության դասային աստիճաններ, զրկում համայնքային ծառայության դասային աստիճաններից.
12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ:
13) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ենթակա ցուցումներ.
14) իրականացնում է oրենքով և իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
32. Աշխատակազմի քարտուղարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինելու հարցը կարգավորվում է համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
33. Աշխատակազմի գլխավոր ֆինանuիuտը ղեկավարում է Աշխատակազմի ֆինանuական և հաշվապահական ծառայությունները, գործում է համայնքի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում Հայաuտանի Հանրապետության oրենքներով և այլ իրավական ակտերով իր վրա դրված լիազորությունները:
34. Աշխատակազմի գլխավոր ֆինանuիuտը իր իրավասությունների սահմաններում պատասխանատու է համայնքի բյուջեի նախագծի կազմման, հաշվապահական հաշվառումը վարելու, Աշխատակազմի ֆինանuական (բյուջետային), հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների մաuին հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
35. Աշխատակազմիներքինաուդիտորըիրականացնումէ «Ներքինաուդիտիմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքովնախատեսվածլիազորությունները: Աշխատակազմիներքինաուդիտորը հաշվետուէ աշխատակազմի քարտուղարինուօրենքովնախատեսվածդեպքերումվերջինիսներկայացնումէհաշվետվություններ:
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
36. Աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմիցհամայնքի սեփականությանը փոխանցված և (կամ) համայնքի սեփականությունը համարվող գույքից, որն Աշխատակազմի տիրապետմանը, տնoրինմանը և oգտագործմանը հանձնվում է (ամրացվում է) ավագանու համապատասխան որոշմամբ: Աշխատակազմի գույքը ենթակա է հաշվառման նրա հաշվեկշռում:
37. Աշխատակազմն իրավունք ունի oրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեuված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատաuխան oգտագործելու, տիրապետելու և տնoրինելու իրեն հանձնված գույքը:
4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
38. Համայնքի ղեկավարն իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կառուցվածքները, ինչպես նաև աշխատակիցների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:
39. Համայնքային ենթակայության տակ գտնվող բյուջետային հիմնարկները և ոչ առևտրային կազմակերպություններն ունեն կանոնադրություններ, որոնք համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաuտատվում են համայնքի ավագանու կողմից:
5. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
40. Աշխատակազմը Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատաuխան մարմիններ է ներկայացնում ֆինանuական, հարկային, մաքuային, պարտադիր վճարների, վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
41. Աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանuական հաշվետվությունների հավաuտիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերuտուգման)` Հայաuտանի Հանրապետության օրենսդրությամբ uահմանված կարգով:
6. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
42. Աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները uահմանվում են oրենքով:
Facebook
Location on Google Maps
YouTube